Պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Լեհաստան․ մանրամասներ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը կգործուղվի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)։
Պատգամավորը Վարշավա կգործուղվի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի դիտորդական ժամանակավոր հանձնաժողովի կազմում Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկմանը մասնակցելու համար: