Արսենալի հարձակվողը կարող է տեղափոխվել Ռոմա

Արսենալի հարձակվողը կարող է տեղափոխվել Ռոմա

«Ռոման» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է բաժանվել հարձակվող Թեմի Աբրահամից։ 25-ամյա անգլիացուն հավակնում է ձեռք բերել «Արսենալը», հայտնում է Calciomercato-ն. գրում է Armsport.am-ը։

Հարձակվողի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը «Ռոմայի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Հարձակվողն ունի չորս գոլ և մեկ գոլային փոխանցում:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է ֆուտբոլիստին չընդգրկել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության իր թիմի վերջնական հայտում: