Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին մարզումն է անցկացրել Ալբանիայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին մարզումն է անցկացրել Ալբանիայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց առաջին մարզումը Տիրանայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Մարզմանը մասնակցեցին բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր կամ խաղաժամանակ չէին ստացել երեկ կայացած հանդիպման ընթացքում, կամ մասնակցել էին միայն երկրորդ խաղակեսին: Հավաքականին միացավ և մարզմանը մասնակցեց նաև Արթուր Գալոյանը:

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 18-ին, Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում։