Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն․ հայտնի է, թե որտեղ

Իրանի  և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն․ հայտնի է, թե որտեղ

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը կհանդիպեն երկրների սահմանին։ Այս մասին ասել է Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին, հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Իրան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա նոր հիդրոէլեկտրոկայանների բացման արարողությունը.

«Կշարունակվեն նաև Արազի [Արաքսի] կամրջի վրա անցակետի, նաև Աղբենդի կամրջի վրա ավտոճանապարհի և երկաթգծի շուտափույթ շահագործման աշխատանքները»,- ասել է դիվանագետը։