Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները․ քանի՞ օր կտևեն

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները․ քանի՞ օր կտևեն

Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև ամբողջ երկրում։ Հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Քվեարկությունը կտևի 3 օր։ ՌԴ տարածաշրջանների մեկ երրորդում ընտրողները կարող են քվեարկել նաև էլեկտրոնային եղանակով։

2024 թվականին առաջին անգամ է, որ Ռուսաստանում նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օր: 2020 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո երկրի ղեկավարի պաշտոնը հնարավոր կլինի զբաղեցնել 2 անգամ, 6 տարի ժամկետով։

Ընտրվելու դեպքում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կպաշտոնավարի հինգերորդ անգամ։

Կա նախագահի ևս երեք թեկնածու՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկի, ՌԴ Կոմունիստական ​​​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնով, «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: