Դաղստանում հարսանիքի ժամանակ սննդից 16 մարդ է թունավորվել

Դաղստանի Լևաշի գյուղի հանդիսությունների սրահում տոնակատարության ժամանակ սննդից թունավորվել է 16 մարդ, նրանցից 12-ը հոսպիտալացվել են, ուրբաթ հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի հանրապետության քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Ըստ հետաքննության՝ 2024 թվականի հուլիսի 4-ին Լևաշի գյուղի հանդիսությունների սրահներից մեկում անցկացված տոնական միջոցառման ժամանակ սնվել են 16 անձինք, ովքեր դիմել են Լևաշինսկի շրջանի հիվանդանոց օգնություն և տրվել է սննդային թունավորման նախնական ախտորոշում, հոսպիտալացվել է 12 մարդ, որոնցից 7-ը երեխաներ են»,- ասվում է հաղորդագրությունում։