1 մարդ մահացել, 79 հոգի տուժել է Չինաստանում պտտահողմի պատճառով

Մեկ մարդ զոհվել, 79 հոգի տուժել է տոռնադոյի հետեւանքով, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին Չինաստանի արեւելքում, Շանդուն նահանգի Դունմին գավառում, գրել է «Սինհուան»։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Կատարվում է վնասի գնահատում։
Ինչպես նշել են արտակարգ իրավիճակների նահանգային վարչությունում, հուլիսի 4-ին տոռնադո է տեղի ունեցել նաեւ Ինան գավառում, տուժածների մասին տեղեկություններ չկան։ Չինաստանի Ազգային օդերեւութաբանական կենտրոնի տվյալներով՝ ամեն տարի Շանդուն նահանգում տեղի է ունենում միջինը 1,5 տոռնադո։