Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար)

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար)

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի կա: Գրել է «Շամշյանը»։

Ոստիկաններն ու քննիչները շենքի դալանի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Արթուր Մ.-ի դին:

Դատաբժշկի նախնակկան եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:



Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: