Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Սուրեն Շահվերդյանը, ով հայտնել է, որ ապրիլի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վահագն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսագրություն է հրապարակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Ս․ Շահվերդյանի, այդ տեսանյութում իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Վ․ Սիմոնյանը, անհիմն մեղադրանքներ ներկայացրել, սակայն դրանից բացի նա նաև զանգահարում է իրեն, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հեռախոսահամարներին և սպառնալիքներ հնչեցնում: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` Սուրեն Շահվերդյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է։