Մախաչկալայում բազմաբնակարան շենք է բռնկվել. մարդ է մահացել

Մախաչկալայում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տղամարդ է մահացել. հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Դաղստանի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Մախաչկալայի Գամիդովի պողոտայի բնակելի շենքում բռնկված հրդեհի փաստով կազմվել է ընթացակարգային քննություն, ըստ հետաքննության՝ հրդեհը մարելուց հետո բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1981 թվականին ծնված տղամարդու դի»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԻՆ Դաղստանի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հրդեհը տեղի է ունեցել 10 հարկանի բնակելի շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարանում։ Հրդեհի մակերեսը կազմել է 20 քմ, իսկ մարումը տեւել է մոտ 50 րոպե։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world