Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհներ (տեսանյութ)

Թուրքիայի Այդընի Չինե թաղամասում բռնկված անտառային հրդեհը քամու պատճառով տարածվել է շրջակա տարածք։ Հրդեհը մարելու աշխատանքները ձեռնարկվել են օդային և ցամաքային միջամտությամբ։
Ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել նաև Ունլյուջե թաղամասի մոտ գտնվող անտառային տարածքում։ Հրդեհը կարճ ժամանակում տարածվել է քամու պատճառով։ Հրդեհին արձագանքած տեղի բնակիչները նախ իրավիճակի մասին հայտնել են անտառտնտեսությանը և հրշեջներին։ Անտառների կառավարման տնօրինությանն առընթեր ջրատար և հրշեջ մեքենաները միջամտությունը սկսել են ցամաքից և օդից՝ ուղղաթիռներով։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են անխափան։
Տեսանյութը՝ այստեղ