Մեսսին կարող է տեղափոխվել

Մեսսին կարող է տեղափոխվել

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է The Times-ը։ Նշվում է, որ 35-ամյա խաղացողը կարող է MLS-ի ակումբ տեղափոխվի 2023 թվականի ամռանը՝ դառնալով լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը. գրում է Shantnews.am-ը։

Ինտերի սեփականատերը լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, արգենտինացին հնարավորություն ունի բանակցել ցանկացած ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ։

Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում երկու խաղ է անցկացրել ԱԱ-2022-ում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։