Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 27-ին

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 27-ին

Նոյեմբերի 27-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան E, F խմբերի հանդիպումները: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա Ճապոնիա-Կոստա Ռիկա հանդիպումը (E խումբ), այնուհետ` 17:00-ին` Բելգիա-Մարոկկո խաղը (F խումբ):

20:00-ին կմեկնարկի Խորվաթիա-Կանադան դիմակայությունը (F խումբ) և օրվա վերջին խաղում կմրցեն Իսպանիայի և Գերմանիայի ընտրանիները (E խումբ):

E խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարները Իսպանիան և Ճապոնիան են, որոնք ունեն 3-ական միավոր: Ոչ մի միավոր չունեն Գերմանիան և Կոստա Ռիկան:

F խմբում առաջատարը 3 միավորով Բելգիան է: 1-ական միավոր են վաստակել Խորվաթիան և Մարոկկոն: Միավոր չունի Կանադան: