Էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա ԱՄՆ-ում

ԱՄՆ-ն այս ամառ կարող է բախվել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների, ինչպես դա կատարվեց Իսպանիայում, նախազգուշացրել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգամը:
«Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այս շաբաթ Իսպանիայում։ Նույնը կարող է տեղի ունենալ Ամերիկայում արդեն այս ամառ»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ բախվում է էլեկտրաէներգիայի արտադրության հսկայական խնդիրների հետ, և դրանում մեղավոր է նախորդ վարչակազմը։