Վտանգավոր մանրէներ է հայտնաբերել պելմենիների մեջ, այդ թվում սալմոնելա․ զգոն եղեք

Վտանգավոր մանրէներ է հայտնաբերել պելմենիների մեջ, այդ թվում սալմոնելա․ զգոն եղեք

Ռոսկաչեստվոյի մասնագետները ուսումնասիրել են պելմենիի տեղական ապրանքանիշերը: Արդյունքները ցույց տվեցին, որ շուկայում ամենատարածված ապրանքներն ամենավտանգավորն են, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Մասնագետները ստուգել են 20 ապրանքի նմուշների որակը և անվտանգությունը և պարզել, որ դրանցից շատերը պարունակում են պաթոգեն մանրէներ։

Այսպիսով, «Горячая штучка», «Мясной дворик», «Сибирская коллекция», «Рестория» և «Тураково» ապրանքանիշերը թեստը չեն անցել՝ պելմենիներում սալմոնելայի առկայության պատճառով։ «Останкинские традиционные», «Стародворье» և «Ложкаревъ»պելմենիները պարունակում են E. coli, և «Green Line» ապրանքանիշի արտադրանքի մեջ հայտնաբերվել են երկու տեսակի վտանգավոր միկրոօրգանիզմներ։ Մասնագետները նաև հարցեր ունեին VkusVill-ի պելմենիների վերաբերյալ։

Բացի այդ, «Горячая штучка», «Ложкаревъ», «Стародворье», «Тураково» և Caesar մթերքները չեն անցել թեստը սխալ կազմի պատճառով. այս մթերքները պարունակում են աղացած ոսկորների հետքեր։ «Տուրակովո» ապրանքանիշի արտադրանքը պատրաստվում է սոյայի սպիտակուցի ավելացմամբ։

Ամենա «մսային» պելմենիները «Вкусвилл», «Мясновъ» և «Рестория» ապրանքանիշերի ներքո արտադրված արտադրանքներն էին. դրանցում աղացած մսի զանգվածային բաժինը գերազանցում է 55%-ը: Այնուամենայնիվ, փորձագետները դեռևս նշեցլ են, որ այս կատեգորիայում որակի Նշանի թեկնածուներ չկան։