Փորձաքննությունն ընթացքի մեջ է. ի՞նչ զարգացումներ կան Կոտայքի մարզում

Փորձաքննությունն ընթացքի մեջ է. ի՞նչ զարգացումներ կան Կոտայքի մարզում

Նախօրեին MediaHub-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոզերը համատարած սատկում են և պատճառը դեռ պարզ չէ։ 

MediaHub-ին Կոտայքի մարզպետարանից երեկփոխանցեցին, որ տեղյակ են կատարված դեպքերի մասին։ Նշել էին, որ այդ հարցով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։ Կառույցից էլ մեզ տեղեկացրել էին, որ ստացել են ահազանգն ու ընթացք են տվել։ 

Կամարիսի գյուղապետ Հովհաննես Սարգսյանը MediaHub-ի  հետ զրույցում նշել էր, որ հիվանդության պատճառը ստույգ հայտնի չէ, սակայն երեկվա դրությամբ 173 խոզ էր սատկել:

Ի՞նչ վիճակ է այսօր. MediaHub-ը գյուղապետ Հովհաննես Սարգսյանի հետ զրույցում պարզեց, թե ինչ զարգացումներ կան.  

«Նոր դեպքեր չկան, բայց դեռ պարզ չէ պատճառը։ Փորձաքննությունն ընթացքի մեջ է»,- ասաց գյուղապետ Հովհաննես Սարգսյանը։

Մարիաննա Արամյան