Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւի հետ։
Հանդիպմանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Քննարկվել են «ռուսական կողմի հնարավոր աջակցությունը» հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա։
Բացի այդ, խոսել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ռիթմիկ աշխատանքի պահպանման մասին։
