Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք ողջունել են ԱՄՆ-ի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
«Նրանք վստահեցրել են Ուկրաինային իրենց շարունակական և լիակատար աջակցության մասին՝ երկարատև և արդար խաղաղության ճանապարհին», - ասել է Կոռնելիուսը։
«Չորս պետությունների և կառավարությունների ղեկավարները ողջունել են ԱՄՆ-ի ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Մասնավորապես, նրանք ողջունել են Ուկրաինայի ինքնիշխանության ճանաչումը և Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամությունը», - ասել է նա։
Կողմերը համաձայնել են սերտորեն համագործակցել միմյանց, ինչպես նաև այլ եվրոպացի գործընկերների և Վաշինգտոնի հետ՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցի շուրջ։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Եվրոպայում բացասական են արձագանքել Թրամփի ուկրաինական ծրագրին։
