Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում․ Փաշինյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում։ Նման արձանագրում նա արեց այսօր ԱԺ-ում՝ 2023-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ։ 

Նրա խոսքով, հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1%, ինչը չափազանց կարևոր ցուցանիշ է։ 

«Այս տեմպը տալիս է հնարավորություն, որ 2022-ի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020-ին պատերազմի ու համավարակի պատճառով առաջացած տնտեսական դժվարություններն ու վերականգնենք տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է։ Մենք տնտեսության առումով հնարավորություն ունենք վերադառնալու 2019-ի տեմպին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա կարևորեց այս տնտեսական դինամիկայի կարևորումը, քանի որ շատերն ասում են, որ կառավարությունն այս տնտեսական աճի ու հաջողության հետ կապ չունի.

«Կարծում եմ կառավարության մեծագույն դերակատարումն այն է, որ երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել դժվարություններին ու օգտվել հնարավորություններից, որ տնտեսական ակտիվությունը կարող է ստեղծել»,- նկատեց նա։ 

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունն է զբաղվում տնտեսական ակտիվության հարցերով, և այսօր էլ քաղում է պտուղները՝ օլիգարխիայի վերացման քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պահելու շնորհիվ։

Մանրամասները՝ տեսանյութում