Ե՞րբ գնիջեցում լինի․ ԿԲ նախագահի պարզաբանումը
Հաջորդ տարվա համար մենք մեր կանխատեսումներով ակնկալում ենք, որ համաշխարհային ապրանքաշուկայում որոշակի ապրանքների գնանկում կդիտվի։ Այդ մային այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալտյանը։
Նրա խոսքով՝ ապրանքային շուկաներում 2023-ին ավելի մեղմ սցենարներ պիտի դիտարկվեն, քանի որ տնտեսությունների տնտեսական աճերն էլ են նվազում։
«ԱՄՀ-ն իր կանխատեսումները հրապարակել է․ գլոբալ տնտեսական աճը 2.7%-ի է հասցվել։ Այսինքն՝ մոտ մեկ տոկոս ավելի ցածր տնտեսական աճ է գրանցվելու»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով, եթե հարցը դիտարկենք տնտեսական տիրույթում, ապա ականատես պիտի լինենք գների նվազման։
«Բոլորիս ակնկալիքն այն է, որ տնտեսվարողները պիտի ճշգրտեն գները։ Տնտեսությունում գերտաքացած վիճակ է, ապրանքների համար հերթեր են։ Մի կողմից առաջարկով հույս ունենք, որ դրական տենդենց կլինի, հիմա պետք է պահանջարկը որոշակիորեն զսպենք»,- նշեց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։