Շարժման միանալը նշանակում է չասել՝ «վա՛յ, Պողոսը այնտեղ ա, դրա համար ես իրա կողքով չեմ քայլելու»

Գլխավոր դատախազը հերքեց Նիկոլ Փաշինյանի, ՔՊ–ի այն պնդումները, թե որոշ ուժեր Հայաստանում՝ արտերկրից դրդված, փորձում են հեղաշրջում իրականացնել, որևէ քրեական գործ չկա։ Ժողովրդից գաղտնի են պահում նաև քարտեզները; Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ շատ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, կոչ ենք անում Հայաստանի ճակատագրով հետաքրքրված բոլոր քաղաքական ուժերին միանալ այդ շարժմանը, որովհետև դա իշխանության համար շարժում չէ, սա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և հայ ժողովրդի արժանապատվության համար շարժում է։ Իսկ միանալ նշանակում է չասել՝ «վա՛յ, Պողոսը այնտեղ ա, դրա համար ես իրա կողքով չեմ քայլելու»: Այո՛, կան մարդիկ, ում ներկայությունը ինչ–որ խմբին կարող է հաճելի չլինի, կան մարդիկ, որոնք մյուս խմբին հաճելի չեն, բայց սա երկրի գոյության խնդիր է»,– ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում