Հայաստանում քանի՞ զինված խմբավորում այս ամիսներին ձերբակալվեց և կալանավորվեց․ Արթուր Հովհաննիսյան

Եթե իրավական որևէ սահմանագիծ անցնեն մարդիկ, որոնք փորձում են Հայաստանում խժդժություններ իրականացնել, բնականաբար օրենքն էդտեղ աշխատելու է։ Հայաստանում քանի՞ զինված խմբավորում այս ամիսներին ձերբակալվեց և կալանավորվեց, ովքեր նախնական մեղադրանքով կազմակերպել էին ահաբեկչություն պաշտոնատար անձանց նկատմամբ։ Այսինքն՝ սա էլ ա երկրի ներքաղաքական իրավիճակին խառնվելու փորձ։

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի շարժումը դրսից ուղորդված լինելու պնդումներին։

Մանրամասն՝ տեսանյութում