Կենսաթոշակի բարձրացում 2025 թ. է նախատեսված, 2024-ին չենք բարձրացնելու. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր իր 2023 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրացնելու։

«Կենսաթոշակի բարձրացում նախատեսում ենք 2025 թվականին։ Բայց մի կարևոր քայլ ենք անում, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք քարտային վճարում կիրականացնեն, վճարածի տասը տոկոսի չափով հետվճար կստանան»,- նշեց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ դա էլ բարձրացում է։

Մանրամասները՝ տեսանյութում։