Որքա՞ն գումար է ծախսվել արցախցիներին սոցիալական աջակցության ծրագրերի համար

Այս պահին արդեն 29 մլրդ դրամի որոշում ունենք՝ արցախցիներին օգնելու։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ թիվը վստահաբար ավելանալու է։

Նրա խոսքով՝ պետք է խթանել աշխատանքներն ու խնդիրները այդ ճանապարհով լուծել, այսինքն՝ արցախցիների զբաղվածության հարցն է առաջին պլան մղվելու։

«Իսկ աջակցության մասով կարող եմ ասել՝ մենք միջնաժամկետ փուլ ենք թևակոխել։ Եվ մարդիկ, որոնք ավելի մեծ կարիքներ ունեն, հնարավոր է ավելի թիրախավորվեն։ Ծրագրերն ավելի թիրախային են լինելու»,- նշեց նա։

Մկրտչյանը շեշտեց՝ ըստ անհրաժեշտության այլ հատկացումներ էլ կլինեն։ Անդրադառնալով կենսաթոշակային տարիքի փոփոխությանը` Նարեկ Մկրտչյանն ասաց, որ պետական սեկտորում էլ կփորձեն պահպանել ավագ սերնդի լավագույն մասնագետներին։

«Իրավունք չունեն ուղղակի լուծել պայմանագիրը՝ կենսաթոշակային տարիքի հիմքով»,- ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ ինքն էլ է ստացել տարբեր դիմումներ, և ներկայացրել են սկզբունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։