Բանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա

Այն ենթադրությունը, թե ռուսական կողմը պատրաստվում էր դուրս բերել բոլոր սահմանապահներին Հայաստանի սահմաններից, ճիշտ չէ: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը, հայկական կողմի խնդրանքով»,- նշել է նա։