Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին․ Զախարովան՝ Ալմաթիում կայացած բանակցությունների մասին

Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին․ Զախարովան՝ Ալմաթիում կայացած բանակցությունների մասին

Դա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու ուղղությամբ։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած բանակցությունների մասին։

«Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին այս ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր օգնությունները ցուցաբերել մեր գործընկերներին»,- ընդգծել է Զախարովան։

«Կարևոր է, որ Ալմաթիում շփումները ընթանում են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կոմպլեքսի հունով, որոնք սահմանել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։