Ինչու է հավի լյարդն օգտակար օրգանիզմի համար. 6 հատկություն

Ինչու է հավի լյարդն օգտակար օրգանիզմի համար. 6 հատկություն

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացման լավագույն տարբերակներից մեկը հավի լյարդն է, որն անչափ հարուստ է երկաթով, իսկ ավելորդ քաշից տառապող մարդկանց նիհարել չկարողանալու հիմնական պատճառներից մեկն էլ, ինչպես գիտենք, հենց արյան մեջ երկաթի ցածր մակարդակն է:  Բացի այդ, հավի լյարդը համարվում է ցածր կալորիականությամբ մթերք (100 գրամում պարունակվում է 137 կկալ), որը կարելի է օգտագործել նույնիսկ դիետաների ընթացքում:

Որոնք են հավի լյարդի օգտակար հատկությունները

1․ Հավի լյարդը դյուրամարս է և շատ արագ հագեցնում է օրգանիզմը սննդարար նյութերով: Այն նույնիսկ խորհուրդ է տրվում օգտագործել վիրահատություններից կամ արյան կորստից հետո:

2․ Բացի այդ, հավի լյարդն անչափ հարուստ է օրգանիզմին այդքան անհրաժեշտ A, C, B6, B12 վիտամիններով, ֆոլաթթվով, պղնձով, ցինկով, կալցիումով, մանգանով, երկաթով ու քրոմով:

3․ Այս մթերքը շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար: Դրա բաղադրության մեջ պարունակվող հեպարինը կարգավորում է արյան մակարդելիությունը և կանխում է սրտամկանի կաթվածը:

4․ Բացի այդ, այն նաև պարունակում է լիզին, որը խոչընդոտում է աթերոսկլերոզի առաջացմանը:

5․ Գիտնականների անցկացրած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավի լյարդը օժտված է նաև հակաքաղցկեղային հատկություններով:

6․ Լյարդը պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն ունի բարերար ազդեցություն նյարդային համակարգի վրա և օգնում է պայքարել սթրեսի դեմ։ Տրիպտոֆանը նվազեցնում է կորտիզոլի արտադրությունը՝ օգնելով նվազեցնել անհանգստությունը և բարելավել քնի որակը: Այս ամինաթթուն բարձրացնում է երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակը։

Լյարդը գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա հարթությանը, ձգությանն ու փայլին: Ոչ մի դեպքում չի կարելի գնել բաց գույնի և բծավոր մթերք, քանի որ դա սառցարանում երկար պահված լինելու նշան է:

Հավի լյարդը հարկավոր անմիջապես պատրաստել և ուտել: Պետք չէ թողնել այն հաջորդ օրվա համար: Պատրաստի ուտեստը ոչ մի դեպքում չպետք է դառնություն ունենա, քանի որ դառնությունը վկայում է, որ մթերքն անորակ է: