«Բուժումը շարունակվում է»․ ի՞նչ վիճակում են զորամասի հրդեհից տուժածները

«Բուժումը շարունակվում է»․ ի՞նչ վիճակում են զորամասի հրդեհից տուժածները

Երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ բաժանմունքում է։ Բուժումը շարունակվում է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-այրվածքաբան, ԱԱԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ ներկայացնելով հունվարի 19-ին Գեղարքունիքում զորանոցի հրդեհի հետևանքով տուժած երկու զինվորի և մեկ սպայի առողջական վիճակը։

«Երբ փոփոխություն լինի, իսկ ես դրական փոփոխություն եմ ակնկալում, ես անպայման տեղյակ կպահեմ։ Երրորդ օրն է, շատ տարբերություն այս պահին չի նկատվի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր։ 

 

Լիաննա Թորոսյան