Հրդեհի հետևանքով զոհվել են 15 զինծառայողներ, 3 զինծառայողների վիճակը գնահատվում է ծանր․ ՊՆ

 Հրդեհի հետևանքով զոհվել են 15 զինծառայողներ, 3 զինծառայողների վիճակը գնահատվում է ծանր․ ՊՆ

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում են ՊՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էիք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: