Սիրիան դատապարտել է Իսրայելի ավիահարվածները Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքում

Սիրիան դատապարտել է Իսրայելի ավիահարվածները Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքում:
Սիրիայի նախագահությունը դատապարտել է Իսրայելի ավիահարվածները՝ դրանք անվանելով «պետական ինստիտուտների և պետության ինքնիշխանության դեմ վտանգավոր էսկալացում»:
Դամասկոսը միջազգային հանրությանը կոչ է արել կանգնել իր կողքին։ Ընդգծել է, որ նման հարձակումները «թիրախավորում են Սիրիայի ազգային անվտանգությունը և սիրիացի ժողովրդի միասնությունը»։