Իսրայելական օդուժը հարվածել է Դամասկոսում նախագահական պալատին մոտ թիրախի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական օդուժը հարվածել է Դամասկոսում նախագահական պալատին մոտ թիրախի։
«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա, որ զորքեր ուղարկվեն Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք լինի դրուզների համայնքի համար», - ասվում է Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի համատեղ հայտարարության մեջ։