Պնդուկը 3 անգամ ավելի կալորիական է, քան հացը, բայց կան նաև հակացուցումներ. որո՞նք են դրանք

Պնդուկը 3 անգամ ավելի կալորիական է, քան հացը, բայց կան նաև հակացուցումներ. որո՞նք են դրանք

Բացի գերազանց համից, պնդուկը հիանալի բուժիչ և սննդարար հատկություններ ունի։ Ընկույզի միջուկը 60% յուղ է, որը ներառում է օրգանական թթուներ։ Այս թթուները կանխում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումը, պաշտպանում սրտանոթային հիվանդություններից։ Պնդուկի մաս կազմող կալիումը և կալցիումը դրականորեն են ազդում անոթների պատերի վրա՝ ամրացնելով դրանք և պահպանելով առաձգական ձև։

Պնդուկը քիչ ածխաջրեր է պարունակում, ուստի այն կարող են օգտագործել շաքարային դիաբետով հիվանդները և նրանց կազմվածքին հետևողները։ Այն բուսական սպիտակուցի աղբյուր է, որը անփոխարինելի է բուսակերների սննդակարգում։

Պնդուկի օգտագործումը նպաստում է կրծքի կաթի արտադրությանը կրծքով կերակրող կանանց մոտ։

Ընկույզի միջուկը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ բոլոր 20 ամինաթթուները, վիտամիններ՝ A, C, E, PP, B խումբ, ֆոսֆոր, մագնեզիում, ցինկ և այլ հանքանյութեր։ Պնդուկի մեջ նույնիսկ ավելի շատ երկաթ կա, քան մսի, մրգերի և բանջարեղենի մեջ:

Այն դրական է ազդում նյարդային համակարգի վերականգնման եւ ամրացման համար, քանի որ պարունակում է Վիտամին B-ի կոմպլեքս, ինչի շնորհիվ էլ շատ օգտակար է փոքր երեխաների, նաեւ հղի կանանց համար: Վիտամին E-ի պարունակության շնորհիվ էլ այն ունի ճարպաքայքայիչ հատկություն, ինչն էլ օգտակար է մաշկի որակի եւ առողջության համար: Իսկ այս մթերքում առկա Մագնեզիումն ու ֆոսֆորը իրենց հերթին կարեւոր բաղադրիչներն են ոսկրային նյութափոխանակության համար:

Պնդուկը պարունակում է նյութեր, որոնք կանխում են փտած պրոցեսների առաջացումը, հետևաբար, պնդուկի կանոնավոր օգտագործումը օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները, մաքրում է լյարդը և ամրացնում իմունային համակարգը։

Կալորիաներով պնդուկը գերազանցում է գրեթե բոլոր ընկույզներին, այն 3 անգամ ավելի կալորիական է, քան հացը և գրեթե 8 անգամ ավելի, քան շոկոլադը։ 

Ցանկալի է պնդուկն ուտել քիչ-քիչ,օրական 30-50գրամ,իսկ հիվանդությունների դեպքում խորհրդակցել բժշկի հետ։