Ո՞ւմ է հակացուցված կծու պղպեղ ուտել

Ո՞ւմ է հակացուցված կծու պղպեղ ուտել

Պղպեղի բաղադրությունը կազմված է ազոտային հյութերից, եթերայուղերից, ճարպերից, բջջանքից, խեժերից, վիտամիններից եւ այլ օգտակար նյութերից։ Պղպեղն օգտագործել են ստամոքսի քրոնիկական հիվանդությունների դեպքում։

Վիտամին C-ի պարունակությամբ պղպեղը 5-6 անգամ գերազանցում է ցիտրուսային բույսերին։ Կծու պղպեղը 10 անգամ շատ վիտամին C է պարունակում, քան քաղցրը։

Պղպեղը շատ հարուստ է սիլիցիումով, որն անհրաժեշտ է եղունգների, մազերի կառուցման համար, բարերար ազդեցություն է թողնում գլխուղեղի կեղեւի վրա։ Առանց սիլիցիումի՝ երեխաների աճը կանգ է առնում, առաջանում են շնչառական, մաշկային, ուռուցքային հիվանդություններ։

Չիլի պղպեղը բարձրացնում է տրամադրությունը և արագացնում նյութափոխանակությունը, սակայն այն չպետք է օգտագործեն որոշակի հիվանդություններ ունեցող մարդիկ, ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան Օլգա Կորաբլևան։ Նա նշել է, որ չիլիի կալորիականությունը կազմում է ընդամենը 282 կալորիա 100 գրամ աղացած փոշու համար։

Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը այրոցի զգացում է առաջացնում։ Նյութը փոքր-ինչ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և արագացնում նյութափոխանակությունը մինչև հինգ տոկոսով. այս ազդեցությունը պահպանվում է ուտելուց մեկ-երկու ժամ հետո: Այդ իսկ պատճառով կապսաիցինը երբեմն մտնում է տաքացնող քսուքների մեջ, ասել է մասնագետը։