Տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

Տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել Մայքլ Ադամսի նկատմամբ:

Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ: