Բժիշկը բացատրել է, թե ինչ կլինի կնոջ օրգանիզմի հետ, եթե նա ամեն օր սեխ ուտի

Բժիշկը բացատրել է, թե ինչ կլինի կնոջ օրգանիզմի հետ, եթե նա ամեն օր սեխ ուտի

Սննդաբան և մանկաբույժ Եկատերինա Լավրովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում բացատրել է, թե ինչու կանայք, հակացուցումների բացակայության դեպքում, պարտադիր պետք է սեխը ներառեն իրենց ամառային սննդակարգում։

Փորձագետը նշել է, որ այս սիրված պտուղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C (օրական պահանջի մոտ 30%-ը), բետա-կարոտին և վիտամին A (յուրաքանչյուրը 10%-ը)։ Պտղի միջուկում կան նաև.

B վիտամիններ - B1, B2, B5, B6, B9;
վիտամին E;
վիտամին K;
վիտամին PP;
խոլին (վիտամին B4):

Հանքային բաղադրությունը չի զիջում վիտամինային կազմին և ցույց է տալիս բոլոր հիմնական միկրոտարրերի պարունակությունը՝ բացառությամբ բրոմի և մոլիբդենի։ Միաժամանակ առկա է սիլիցիումի բարձր կոնցենտրացիան (օրական նորմայի գրեթե 300%-ը)։

Եկատերինա Լավրովայի խոսքով, սեխի յուրաքանչյուր տարր բարենպաստ ազդեցություն ունի կնոջ առողջության վրա.

1. Երկաթը (100 գրամ սեխը պարունակում է մեկ գրամ երկաթ) կարևոր է ոչ միայն անեմիայի կանխարգելման համար։ Ներկայումս ուսումնասիրվում է այս միկրոտարրի մասնակցությունը հղիության պլանավորմանը և նյութափոխանակությանը: Այն նաև մասնակցում է էպիդերմիսի, մազերի և եղունգների աճին և ամբողջականությանը:

2. Մագնեզիումը աջակցում է մկանների և նյարդային համակարգի նորմալ աշխատանքին, կայուն սրտի բաբախյունին, առողջ իմունային համակարգին, ամուր ոսկորներին և օգնում է կարգավորել արյան գլյուկոզի մակարդակը և նորմալ արյան ճնշումը:

3. Ցինկը պաշտպանում է օրգանիզմը տոքսիններից և օտար նյութերից՝ կանխելով բորբոքումները և խթանում է իմունային համակարգը: Ցինկը նաև օգնում է արյան մակարդմանը, համի ընկալմանը և պահպանում է արյան շաքարի կայուն մակարդակը, վերահսկում է ճարպագեղձերի աշխատանքը:

4. Սելենը մեծացնում է ցողունային բջիջների ակտիվությունը, պահպանում է մաշկի առաձգականությունը՝ դանդաղեցնելով ծերացումը։ 

5. Կալցիումն ու ֆոսֆորը վիտամին D-ի հետ միասին կանխում են ոսկրերի փափկացումը, ինչպես նաև պատասխանատու են մկանների կծկման և տոնուսի համար:

6. Վիտամին E-ն ունի հակաօքսիդանտ հատկություն և կարևոր է դաշտանային ցիկլի կարգավորման համար:

7. Վիտամին A-ն և բետա-կրոտինը պաշտպանում են բջիջները վնասից, կանխում վաղաժամ ծերացումը, բարելավում են մաշկի և մազերի վիճակը և տեսողությունը: