Պուտինի հետ չհանդիպելու համա՞ր

Պուտինի հետ չհանդիպելու համա՞ր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին չի մեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին MediaHub-ին ասացին Կառավարության լրատվական բաժնից՝ հաստատելով ղրղզական կողմի տարածած հաղորդագրությունը:

Հիշեցնենք, ավելի վաղ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, թե Փաշինյանը նախագահ Ջապարովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի կարողանա մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։

Հիշեցնենք նաև, որ Բիշքեկում է լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նարե Գնունի