Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին, Արցախից տեղահանվածներին

Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին, Արցախից տեղահանվածներին

«Ֆրանսիան շարունակում է աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին՝ համաձայն նոյեմբերի 30-ին խորհրդարանի կողմից Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին 15 միլիոն եվրոյի հրատապ օգնության հաստատման:

Հայաստանին ցուցաբերվել է անհետաձգելի բժշկական աջակցություն, իսկ մի քանի հոգի ծանր այրվածքներով տեղափոխվել են ֆրանսիական հիվանդանոցներ: Այս աջակցությունն ուղեկցվում է նաև Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության և տարածքային մարմինների ջանքերով՝ ի շահ հայ բնակչության։

2023թ․ Ֆրանսիայի կողմից Հայաստանին հատկացվող օգնության ծավալը կազմում է 27,5 մլն եվրո»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։