Ֆրանսիան աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ․
«Հույս ունենք, որ այս հայտարարություններն առաջին քայլն են իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- նշել են գերատեսչությունից։
Ֆրանսիան նաև հայտարարում է 15 միլիոն եվրոյի լրացուցիչ օգնություն Հայաստանին։