Բժիշկները մի քանի խորհուրդներ են տվել աղիքների առողջության համար

Բժիշկները մի քանի խորհուրդներ են տվել աղիքների առողջության համար

Գաստրոէնտերոլոգներ Սայմոն Սմայլը և Փիթեր Ուորվելը, սննդաբան Լյուսի Ջոնսը մի քանի խորհուրդներ ունեն աղիքների առողջության համար:

Նրանք խոսել են հնչեցրել են Daily Mail-ի հետ։

Ըստ մասնագետների՝ երիտասարդներն ավելի հաճախ են բողոքում փքվածությունից, փորկապությունից, որովայնի ցավից ու այրոցից, ինչպես նաև տառապում են աղիների քաղցկեղից։

Բժիշկները դա բացատրել են ժամանակակից մարդու սննդակարգի փոփոխություններով. այսօր այն պարունակում է շատ կարմիր միս, ապխտած միս և վերամշակված մթերքներ։ Աղիքներն առողջ պահելու համար մասնագետները խորհուրդ են տվել դադարեցնել անպիտան և վերամշակված մթերքներ ուտել ու սկսել մանրաթելերով հարուստ սննդակարգ:

Ըստ Ուորվելի՝ չի կարելի փորձել հանգստացնել ստամոքսը ալկոհոլով: «Հակառակ տարածված առասպելի՝ բրենդին կամ խերեսը չեն հանգստացնի ստամոքսը, դրանք միայն կարող են թուլացնել անհանգստությունը»,- շեշտել է նա։ Բժիշկը պարզաբանել է, որ մեծ քանակությամբ ալկոհոլը կարող է փորլուծության պատճառ դառնալ։ Սմայլը հավելել է, որ ալկոհոլը վնասում է աղիների լորձաթաղանթն ու թուլացնում է կերակրափողի փականը, ինչը մեծացնում է թթվային ռեֆլյուքսի վտանգը։

Սուրճի, թեյի և գազավորված ըմպելիքների չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել նաև մարսողության խանգարում։ 

Դիետոլոգ Լյուսի Ջոնսը զգուշացրել է, որ արագ ուտելու կամ շարժվելիս խորտիկներ ուտելու սովորությունը կարող է հանգեցնել փքվածության: Նա հորդորել է սնունդը մանրակրկիտ ծամել, կարճ ընդմիջումներ անել՝ այս խնդրից խուսափելու համար։