Որո՞նք են դպրոցականների համար վտանգավոր մթերքներ․ ի՞նչ է պետք անել

Որո՞նք են դպրոցականների համար վտանգավոր մթերքներ․ ի՞նչ է պետք անել

Ավելի լավ է դպրոցականների սննդակարգից որոշ մթերքներ բացառել, ասել է բժիշկ Ելենա Պոզդնյակովան։

Մանկաբույժը «РИА Новости»-ի հետ զրույցում թվարկել է երեխաների համար ամենավտանգավոր մթերքները։

Նրա խոսքով՝ դպրոցականներին հարկավոր չէ օգտագործել արագ սնունդ, էներգետիկ ըմպելիքներ և չիփսեր, իսկ գազավորված ջուրը թույլատրվում է շատ սահմանափակ քանակությամբ։ «Մայոնեզն ու կետչուպը նույնպես անցանկալի են։ Որովհետեւ այդ մթերքները բացասաբար են անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա եւ բերում են երեխաների քաշի ավելացման»,- բացատրել է բժիշկը։

Պոզդնյակովան նաև ասել է, որ նման ապրանքներից կախվածությունը կարող է հանգեցնել ոչ միայն ժամանակավոր անհանգստությունների, այլև աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների՝ գաստրիտ, տասներկումատնյա աղիքի բորբոքում, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի բորբոքում:

«Այս մթերքները բացասաբար են անդրադառնում նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա, իսկ էներգետիկ ըմպելիքներն իրենց հերթին վտանգ են ներկայացնում նյարդային և սրտանոթային համակարգերի համար»,- եզրափակել է մասնագետը։