Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներին հաջողվել է փորձի ընթացքում մարմնավորել կանխատեսված քվանտային էֆեկտը, որը էլեկտրական հոսանքը վերածում է ոչ թե մասնիկների, այլ ալիքների շարժման: Այս վարքագիծը բնորոշ է հեղուկներին, որտեղ խոշոր մոլեկուլները հրում են միմյանց եւ կարող են տարբեր պտույտներ ստեղծել՝ անկախ հիմնական հոսքի ուղղությունից։ Այնուամենայնիվ, էլեկտրոնները չափազանց փոքր են եւ, հետևաբար, ավելի շատ ենթակա են շրջակա տարածության ազդեցությանը, քան միմյանց, գրում է Tekhkult-ը:
Տեսականորեն, էլեկտրական հոսանքը կարող է հեղուկին նմանվել միայն իդեալական պայմաններում: Սա շատ գրավիչ թիրախ է ինժեներների համար, քանի որ նոր ճանապարհ է բացում գերհաղորդիչների ստեղծման համար: Լեոնիդ Լեւիտովի գլխավորած հետազոտական թիմը կարողացել է կառուցել պարզեցված մոդել, որի վրա նորմալ պայմաններում կարելի է դիտարկել հոսանքը հեղուկի վերածելու որոշ ազդեցություններ։
Փորձը հիմնված է վոլֆրամի դիտելլուրիդ կոչվող նյութի հատկությունների ուսումնասիրության վրա, որը բարձր մաքրություն ունի։ Լեւիտովի թիմը այս նյութի ափսեի վրա փորագրել է էլեկտրոնների շարժման նեղ ալիք, որի կողմերում պատրաստվել են երկու կլոր թակարդներ։ Ոսկուց պատրաստված նմանատիպ կառուցվածքում, որը շատ լավ հաղորդիչ է, էլեկտրոնները հոսում են մեկ ալիքի ուղղությամբ, եւ նույնիսկ թակարդում հայտնվելուց հետո շարունակում էին շարժվել նույն ուղղությամբ։
Իսկ ինչ վերաբերում է վոլֆրամի դիթելուրիդից պատրաստված սարքին, ապա այս դեպքում թակարդների էլեկտրոնները սկսել են ոլորվել եւ փոխել իրենց շարժման ուղղությունը։ Լեւիտովը բացատրել է, որ դրանք հենց կանխատեսված «էլեկտրոնային հորձանուտներն» են, որոնցում նկատվում են հեղուկի վարքագծի ազդեցությունը, այլ ոչ թե մասնիկների հոսքը։ Իսկ դա նշանակում է, որ այժմ գիտնականները կարող են սովորել, թե ինչպես կառավարել էլեկտրական հոսանքը բոլորովին նոր ձեւով։