Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հազվագյուտ Nissan GT-R սպորտային մեքենան հանվել է աճուրդի

Blog Image

1990-ականների եւ 2000-ականների ճապոնական սպորտային մեքենաները հազվադեպ են ԱՄՆ-ում, սակայն առկա տարբերակների գները բարձր են՝ ո՛չ միայն իրենց քիչ լինելու, այլ նաեւ՛ կոլեկցիոն բնույթի պատճառով, գրում է Motor ամսագիրը եւ հավելում, որ մեքենայի բարձր գինը կախված է նաեւ նրանից, թե որքան ցածր է մեքենայի վազքը եւ որքան հազվադեպ են մեքենայի սարքավորումները, ինչպես վերոնշյալ Nissan GT-R-ի դեպքում։

Հայտնի է, որ մեքենան թողարկվել է 1995 թվականին: Այն մանուշակագույն է՝ մոխրագույն սրահով եւ աշխատում է 2,6 լիտրանոց շարժիչով:

Նմուշը յուրահատուկ է թե՛ գույնով, թե՛ քիչ վազքով՝ ընդհամենը 1590 կիլոմետր:

Send