Ողբերգական վթար ՌԴ-ում. կա 4 զոհ

Պենզայի շրջանի Զարեչնի փակ քաղաքում մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է ճանապարհային ոստիկանության մարզային վարչությունը Telegram-ի իր ալիքում։
«Նախնական տվյալներով՝ հունիսի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01.20-ին, Տրանսպորտնայա փողոցում՝ Միրա պողոտայի 1/738 շենքի դիմաց վթար է տեղի ունեցել ինչի հետևանքով մահացել է Lada Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև 2005 և 2003 թվականներին ծնված երիտասարդներ և 2002 թվականին ծնված մի աղջիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վթարի փաստով Ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, բոլոր հանգամանքները պարզվում են։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world