Սիեթլում ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ. տուժել է 11 քաղաքացի

ԱՄՆ Սիեթլ քաղաքում ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, տուժել է 11 մարդ, հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից։
Ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Մինչ հրշեջների ժամանումը ավտոբուսի ուղեւորները կարողացել են ինքնուրույն դուրս գալ։
«Ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ... Սիեթլի կենտրոնում... Ընդհանուր առմամբ 11 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ»,- ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժածներից մեկը՝ 54-ամյա տղամարդը, գտնվում է ծանր վիճակում։ Տեղի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world