Ինչ նոր լիազորություններ կունենա ՄԻՊ-ը

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ազդարարման մասին» օրենքում։ 

«Նախագծի փաթեթը միտված է հատկապես՝ միջազգային պարտավորությունների կատարմանը և դրանից բխող ազդարարման համակարգի ինստիտուտի կատարելագործմանն ու զարգացմանը»,-ասաց նախագծի հիմանական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ 

Վերջինս երկու առանցքային փոփոխություններ է առանձնացնում, որտեղ առաջարկվում է մարդու իրավունքների պաշտպանին սահմանել որպես իրավասու մարմին, որը կհավաքագրի պետական մարմինների կողմից ստացված վիճակագրությունը և այն կհրապարակվի «azdararir.am» կայքում։ Մարդու իրավունքների պաշտպանը կունենա նաև համապատասխան գործիքակազմ ազդարարների պաշտպանությունը պատշաճ կերպով կազմակերպելու տեսանկյունից, ըստ այդմ` քրեադատավարական օրենսգրքի տրամաբանության շրջանակներում ավելացվել է նաև պաշտպանի լիազորությունը առ այն, որ վարույթ իրականացնող մարմնին պաշտպանը կարող է դիմել ազդարարին համապատասխան պաշտպանության միջոց տրամադրելու նպատակով քայլեր ձեռնարկելու մասով։

«Նախատեսվում է ստեղծել ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը, որը նպատակ ունի ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի համար»,-ամփոփեց Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։