Բժիշկը խորհուրդ է տվել կանոնավոր չամիչ ուտել․ ահա թե ինչու

Բժիշկը խորհուրդ է տվել կանոնավոր չամիչ ուտել․ ահա թե ինչու

Գաստրոէնտերոլոգ Վլադիմիր Լոգինովը մարդկանց հորդորել է հնարավորինս հաճախ չամիչ ուտել։ Այս չորացրած միրգը պետք է պարբերաբար առկա լինի սննդակարգում, քանի որ դրանից օրգանիզմը կստանա անհրաժեշտ հանքանյութեր, հակաօքսիդանտներ և վիտամիններ։

Չամիչի մեջ հայտնաբերված ամենաօգտակար նյութերից են B խմբի վիտամինները, երկաթը, ֆոսֆորը, մագնեզիումը և կալիումը, նշել է բժիշկը։

Բացի այդ, չամիչը հարուստ է ածխաջրերով և շաքարով, սակայն առողջ մարդկանց համար սա ավելի շատ առավելություն է:

Այս չրերը ձեզ արագ էներգիայով կլցնեն, բայց միևնույն ժամանակ կիջեցնեն խոլեստերինի մակարդակը, կբարելավեն սրտի, արյան անոթների և ոսկորների վիճակը, Lenta.ru-ին տված հարցազրույցում նշել է Վլադիմիր Լոգինովը։

Այնուամենայնիվ, չպետք է չափից ավելի օգտագործել չամիչը: Բոլորը նույն շաքարի պատճառով: Ավելի լավ է այս չրերն ուտել չափավոր քանակությամբ։ Հատկապես կարևոր է դա վերահսկել նրանց համար, ում մոտախտորոշվել է շաքարախտ և գիրություն:

Բացի այդ, բժիշկը նշել է, որ չամիչ ուտելուց հետո պետք է անպայման լվանալ ատամները, քանի որ այս չրերի շաքարը կարող է առաջացնել կարիեսի ձևավորում։