Փաշինյանի «սրտի դատավորը»

Փաշինյանի «սրտի դատավորը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» դատավոր Վահե Դոլմազյանն է, ով կատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը՝ նրա ընդդիմախոսներին թողնելով անազատության մեջ: 

Ազդեցիկ միջնորդություն, կամայական մերժում 

Շուրջ մեկ տասնյակ քաղաքական գործիչների և պատգամավորների երաշխավորությունը չհամոզեց դատավոր Վահե Դոլմազյանին՝ ազատ արձակել ընդդիմադիր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Դատավորը մերժեց տնային կալանքի, 40 միլիոն դրամ գրավի և երաշխավորության միջնորդությունները և Աշոտյանի կալանքը երկարաձգեց ևս երեք ամսով՝ մինչև ապրիլի 15-ը։ 

Նիկոլի կամքով 

Հայաստանում առհասարակ անիմաստ է խոսել արդարադատության, դատական համակարգի անկախության մասին: Քաղաքական, հասարակական հնչեղություն ունեցող բոլոր գործերով դատավորներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ Փաշինյանի կամքով, նրա խայտառակ հրահանգներով:
Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Ալբերտ Բազեյան, Մամիկոն Ասլանյան. այս շարքը կարելի է համալրել բազմաթիվ անուններով:
Նրանք բոլորն անազատության մեջ են, որովհետև համարձակվել են Փաշինյանից տարբերվող դիրքորոշումներ ունենալ:

Վահրամ Բագրատյան