Ընդդիմությունը հարցեր չունի՞ Փաշինյանին

Ընդդիմությունը հարցեր չունի՞ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին մասնակցում է ԱԺ նիստին: 

Ընդդիմադիրները հարցեր են քննարկում օրակարգում ընդգրկված նախագծերի շուրջ: Սակայն օրվա ինտրիգը Կառավարության հետ հարցուպատասխանն է. կմասնակցի՞ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, հարցեր կուղղի՞ Արցախը Ադրբեջանի մաս հռչակած Նիկոլ Փաշինյանին, թե ոչ:

MediaHub-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց՝ իրենք չեն մասնակցելու: Թե ինչ որոշում ունի «Հայաստան» խմբակցությունը հստակ ճշտել չհաջողվեց՝ ղեկավար Սեյրան Օհանյանը զանգերը թողեց անպատասխան: Սակայն հավանական է, որ իրենք էլ չեն մասնակցելու հարցուպատասխանին:

Հիշեցնենք, երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը:

Նարե Գնունի