Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան

Տեսեք, 86,600 քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։  Ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարելի է ասել․ 86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել, և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Եթե մենք ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ապա Հայաստանի Հանրապետությունը, այո՛, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով՝ էն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կմ տարածքը։ Սա՝ առաջինը: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով, և մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջացգային երաշխիքների ստեղծումը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում