Ավստրիայից մի քանի տարի կպահանջվի ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու համար

Ավստրիայից մի քանի տարի կպահանջվի ռուսական գազից հրաժարվելու համար եւ արտակարգ պահուստի կուտակումը Ռուսաստանից մատակարարումներ կենթադրի:
Ուկրաինական կոնֆլիկտը ստիպել է Ավստրիային մի քանի «տհաճ ճշմարտության բախվել», որոնցից մեկը կապված է այլ շուկաներից գազի մատակարարման դժվարությունների հետ, ասել է էներգետիկայի նախարար Լեոնոր Գեւեսլերը, հայտնում է Bloomberg-ը։ «Դա հսկայական ջանքեր եւ ժամանակ կպահանջի»,- ասել է նա:
Ավստրիան մինչեւ 2040 թվականը կապված է Ռուսաստանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրով։ Սակայն Ավստրիայի էներգետիկ գործակալության վերջին զեկույցում ասվում է, որ երկիրը հինգ տարուց կարող է դադարեցնել ռուսական բնական գազի ներմուծումը՝ մատակարարումների դիվերսիֆիկացման, էներգաարդյունավետության բարելավման եւ սինթետիկ վառելիքի օգտագործման հաշվին:
Գեւեսլերի մեկնաբանություններն ընդգծում են այն դժվարությունները, որոնց բախվում են որոշ եվրոպական երկրներ՝ ձգտելով վերջ տալ իրենց կախվածությանը ռուսական էներգիայից:
Մինչ Եվրամիությունն աստիճանաբար մոտենում է ռուսական նավթի լիակատար էմբարգոյին, այն բախվում է որոշ երկրների հակազդեցությանը, ինչպիսին է Հունգարիան, որը ԵՄ-ին կոչ է արել բացառել անդամ երկրներին, որոնք իրենց մատակարարումները խողովակաշարով են ստանում: